Ռադիոակտիվ թափոնների կառավարումը պետք է լինի առավելագույնս անվտանգ և վերահսկելի, ԷկոԼուրի կարծիք

Ռադիոակտիվ թափոնների կառավարումը պետք է լինի առավելագույնս անվտանգ և վերահսկելի, ԷկոԼուրի կարծիք

ԷկոԼուր

«ԷկոԼուր»  տեղեկատվական  ՀԿ-ն  կարծիք  է  ուղարկել  ՀՀ  էներգետիկ  ենթակառուցվածքների  և  բնական  պաշարների  նախարարություն  «ՀՀ-ում  առաջացած  ռադիոակտիվ  թափոնների  և  աշխատած միջուկային  վառելիքի  անվտանգ  կառավարման  ռազմավարության  դրույթների  իրականացումն ապահովող  2018-2026թթ.  միջոցառումների  ծրագիրն  ու  ծրագրի  իրականացման  համար  մշակված գործողությունների  պլան-ժամանակացույցը  հաստատելու  մասին»  որոշման  նախագծի  վերաբերյալ:

«Հարգելի  պարոն  նախարար,
ՀՀ  էներգետիկ  ենթակառուցվածքների  և  բնական  պաշարների  նախարարությունը  www.e-draft.am կայքում  շրջանառության  մեջ  է  դրել  «ՀՀ-ում  առաջացած  ռադիոակտիվ  թափոնների  և  աշխատած միջուկային  վառելիքի  անվտանգ  կառավարմա ն  ռազմավարության  դրույթների  իրականացումն ապահովող  2018-2026թթ.  միջոցառումների  ծրագիրն  ու  ծրագրի ի  րականացման  համար  մշակված գործողությունների  պլան-ժամանակացույցը  հաստատելու  մասին»  որոշման  նախագիծը,  որը պահանջում  է  լայն  հանրային  քննարկումների  անցկացում,  քանի  որ  պարունակում   է  շրջակա միջավայրի  վրա  ռիսկեր`  կապված  շրջակա  միջավայրի  ճառագայթային  աղտոտման  հետ:
Նախագծում  ներկայացված  չէ  ռադիոակտիվ  թափոնների  և  աշխատած  միջուկային  վառելիքի պահեստարանների  արդիականացման,  կառուցման  և  շահագործման  անվտանգության  ապահովման կարգը,  ռադիոակտիվ  թափոնների  վերամշակման  անվտանգության  կարգը,  միջոցառումների իրականացման  վերաբերյալ  հանրային  իրազեկման  և  մասնակցության  կարգը:

Հիշեցնենք,  որ  2009-2010թթ-ին  ՀՀ  կառավարությունը  ստիպված հրաժարվեց Արարատի մարզում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի համար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներից տեղի բնակչության բողոքի արդյունքում:
Առաջարկում ենք «ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագծում ընդգրկել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների արդիականացման, կառուցման և շահագործման անվտանգության ապահովման կարգի, ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության կարգի, միջոցառումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման և մասնակցության կարգի վերաբերյալ իրավական ակտերի մշակման միջոցառումներ»,- նշված է կարծիքում:

17:32 Ապրիլ 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news