Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում նոր ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ

Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում նոր ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ

ԷկոԼուր

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում նոր ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հենասյուների վրա՝ միջուկային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա: Այս երեք աղբյուրներից էլեկտրաէներգիայի ստացման մասնաբաժինները գրեթե հավասար են: Մենք չենք ցանկանում հրաժարվել միջուկային էներգետիկայից: Այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները, երբ կփակվի Մեծամորի ԱԷԿ-ը: Ռուս գործընկերների հետ քննարկում ենք Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցը նոր ատոմակայանի կառուցման հարցում: Այդ բանակցություններն ընթանում են», - ասել է Տիգրան Ավինյանը:

 

14:40 Հուլիս 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news