Երեք երկաշարժ երկու շաբաթում Իրանի՝ «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում

Երեք երկաշարժ երկու շաբաթում Իրանի՝ «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում

ԷկոԼուր

Վերջին երկու շաբաթների ընթացքում թվով երեք երկրաշարժ է գրանցվել Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում: Ս. թ. հունվարի 8-ին 4,9 և 4,5 մագնիտուդով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 27-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանից ոչ հեռու: Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):  

USGS-ի տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին (Երևանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արևելք ընկած հատվածում, իսկ օջախը գտնվում էր տասը կիլոմետր խորության վրա: 4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին (Երևանի ժամանակով 07:19-ին): Էպիկենտրոնը գտնվում Էր Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արևելք, այս եկրաշարժի օջախը նույնպես գտնվում էր տասը կիլոմետր խորության վրա: 5,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ատոմակայանից 50 կմ հեռավորության վրա՝ Իրանի հարավ-արևմուտքում: Օջախը գտնվել է 38,3 կմ խորության վրա: 

Ըստ Ռիա Նովոստիի՝ ատոմակայանը տեղակայված է Բուշերի հարավ-արևելյան արվարձանում: 

Լուսանկարը՝ Ռիա Նովոստի

14:00 Հունվար 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news