Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձագանքը՝ ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից հրաժարման վերաբերյալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձագանքը՝ ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից հրաժարման վերաբերյալ

ԷկոԼուր

«Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետի երկարաձգման ռուսական վարկից Հայաստանի հրաժարվելու մասին ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ տրամադրվող 270 մլն դոլարի մեծ մասը` 200 մլն դոլարն, արդեն ծախսվել է, և խոսքը մնացած ոչ մեծ մասի մասին է»,- հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ ՀԱԷԿ-ում աշխատանքները չեն ավարտվել մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը, սակայն պատճառների մասին չխոսեց: Վարկի երկարաձգման վերաբերյալ դեսպանն ասաց, որ հարցը փակված չէ, թեպետ առայժմ չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում հայտարարեց, որ հրաժարվում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված ռուսական վարկի մնացած մասից, և այդ աշխատանքները կիրականացվեն 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկի հաշվին:

Լուսանկարը՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության պաշտոնական կայքից



17:29 Հունիս 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news