Ա1+
Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները պատրաստ են վերադառնալ իրենց աշխատանքին եւ սառեցնել պայմանագրերը միակողմանի լուծարելու՝ նախկին սպառնալիքը։
Այսօր նրանք հանդիպել են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, որը նրանց խոստացել է բարձրացնել աշխատավարձը։ Ճիշտ է, ոչ պահանջվող՝ 50 տոկոսով, սակայն 10-15 տոկոսով հաստատ կբարձրացնեն։
Ատոմակայանի 158 աշխատակիցները թեպետ բավարարված չեն, սակայն «Ա1+»-ին հայտնեցին, որ հանուն Հայաստանի անվտանգության, կշարունակեն աշխատել՝ ստրատեգիական կարեւորության այդ օբյեկտի աշխատանքը չխաթարելու համար, բայց նշեցին, որ իրենց պահանջը արդարացի է, քանի որ վճարվող աշխատավարձն ուղղակի նվաստացուցիչ է։
Հոկտեմբեր 24, 2011 at 16:21