Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից. Տիգրան Սարգսյան

Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից. Տիգրան Սարգսյան

News.am

Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նաիրա Կարապետյանի այն հարցին, թե ինչո՞ւ կառավարության գործունեության ծրագրից դուրս է մնացել ատոմակայանի կառուցման մասին դրույթը:

Տ.Սարգսյանն ասաց, որ ոչ թե հրաժարվել են ատոմակայանի կառուցումից, այլ այդ գործընթացը հետաձգել են 2 տարով, քանի որ ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիր կա: Այդ պատճառով էլ դրույթը դուրս է մնացել կառավարության ծրագրից:

Տ.Սարգսյանն ասաց, որ վերջերս Հայաստան էր այցելել «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, որի հետ քննարկվել են նոր ատոմակայաի կառուցման հարցերը: Ըստ վարչապետի՝ նոր ատոմակայանը պետք է կառուցվի այն ժամանակ, երբ վերջնականապես շահագործումից կհանվի գործող ատոմակայանը; Իսկ թե որքա՞ն է շահագործվելու հին ատոմակայանը, դեռեւս պետք է ուսումնասիրություններ կատարվեն: «Երբ պարզ կլինի, թե ինչքան է հնարավոր երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը, ըստ այդմ կկողմնորոշվենք, թե ե՞րբ կառուցենք նորը»,- ասաց Տ. Սարգսյանը:

18:36 Մայիս 20, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news