ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցը դեռ լուծված չէ

ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցը դեռ լուծված չէ

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման հետեւանքով առաջացած ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցը դեռ լուծված չէ։ Ինչպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մարտի 18-ին զեկուցեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, 2013թ.-ի հուլիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  (ՄԱԳԱՏԷ) OSART (Operational Safety Review Team) առաքելության կրկնակի այցի ժամանակ նշվել է, որ 2011թ-ին կայացած OSART առաքելության կողմից արված 14 առաջարկություններից կատարվել են 10-ը, 4-ի համար անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ. մասնավորապես նշվել է միջին եւ ցածր ակտիվության ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդիրը:

Ներկայումս ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվում են «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած վառելիքի կառավարման ռազմավարության» մշակման աշխատանքները: Վերոնշյալ ռազմավարության մշակումը նախատեսվում է ավարտել 2016թ.-ին:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները պահվում էն ատոմակայանի տարածքում։

17:45 Ապրիլ 02, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news