Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

ԷկոԼուր

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00-ին:

ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև վերալիցքավորման և պլանային նորոգման աշխատանքները:

Լուսանկարը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից է վերցված

18:39 Նոյեմբեր 20, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news