Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստարանները լցված են

Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստարանները լցված են

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստարանները լցված են: ՀԱԷԿ-ի հրապարակում` օժանդակ շինության տանիքին, 2003թ. կառուցվել է նոր ժամանակավոր պահեստարան 3000 աղային հալվածք պարունակող կոնտեյներների համար` հաշվի առնելով, որ դրանք նախատեսված են ժամանակավոր պահեստավորման համար, չեն սերտիֆիկացված եւ չեն համապատասխանում պահեստավորման համար նախատեսված թափոնների ընդունելիության չափանիշներին: Ժամանակավոր պահեստարանն այժմ ամբողջությամբ բեռնված է: Որոշ կոնտեյներներում հայտնաբերվել է արտահոսք:  Այս մասին նշված է «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) և միջուկային ու ռադիոակտիվ անվտանգության կենտրոնի (ՄՌԱԿ) կարողությունների զարգացում՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցների և գործողությունների անվտանգության վերլուծության և գնահատման համար» ֆինանսավորման համաձայնագրում, որի կնքմանը դեկտեմբերի 11-ին հավանություն տվեց գործադիրը: Համաձայնագիրը կնքվելու է ՀՀ կառավարության եւ Եվրոպական Միության միջեւ:  Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն եվրո: Այդ գումարը պետք ծառայի հետեւյալ նպատակների համար`

  • ուժեղացնել  Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի և Միջուկային ու ռադիոակտիվ անվտանգության կենտրոնի կարողությունները` կապված ԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացած պինդ ռադիոակտիվ թափոնների կառավարման ու եկրարաժամկետ կառավարման անվտանգության դիտարկման, գնահատման և որոշումների ընդունման հետ
  • բարելավել ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությունը ՀՀ-ում և նպաստել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ենթակառուցվածքի ամրապնդմանը
  • ուժեղացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված կարգավորման դաշտը: 

15:27 Դեկտեմբեր 12, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news