ԷկոԼուր
206,526 մարդ ստորագրել է «Աշխարհն առանց միջուկային զենքի» պետիցիան «Ատոմ» նախագծի կայքում:
«Ատոմ» նախագիծը նախաձեռնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 2012 թ-ին: Նախագիծը նպատակաուղղված է առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծմանը:
«Մենք միշտ այս ոլորտում հետեւողական քաղաքականություն ենք վարել: Մենք ժամանակին փակել ենք Սեմիպալատինի պոլիգոնը, հրաժարվեցինք միջուկային զենքից, եւ բոլոր ֆորումներում հետեւողականորեն հանդես ենք գալիս հանուն նրա, որ աշխարհը շարժվի դեպի միջուկազերծ կարգավիճակ: Այժմ մենք ակտիվորեն մասնակցում ենք բոլոր տեսակի նախաձեռնություններին, ինքներս ենք նախաձեռնություն ցուցաբերում: «Ատոմ» նախագիծն ուղղված է նրան, որպեսզի ամենաարագ կերպով ուժի մեջ մտնի միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագիրը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նազարբաև Համալսարանի Բարձրագույն Կրթության Դպրոցի ավագ գիտաշխատող, միջազգայնագետ Դաուրեն Աբենը:
«Ատոմ» նախագիծը նպաստում է իրական եւ կայուն փոփոխությունների` ներգրավելով ամբողջ աշխարհի մարդկանց միավորվելու հանուն միջուկային զենքի փորձարկման դադարեցման, դրանով իսկ աշխարհի առաջնորդներին հայտարարելով, որ մարդկությունն արժանի է եւ պահանջում է աշխարհ առանց միջուկային զենքի:
«Ես կոչ կանեի Հայաստանի բոլոր բնակիչներին ստորագրել պետիցիան նախագծի կայքում եւ իրենց ներդրումն ունենալ առանց միջուկային զենքի աշխարհ ունենալու գործի մեջ»,- ասաց Դաուրեն Աբենը
Առանց միջուկային զենքի ապրել ցանկացողները կարող են ստորագրել պետիցիան` այցելելով այս կայք` http://www.theatomproject.org/ru/: ԷկոԼուրը միանում է պետիցիային եւ կոչ անում բոլորին ստորագրել այն:
Օգոստոս 28, 2015 at 14:33