Ատոմակայանում մեկնարկել է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները

Ատոմակայանում մեկնարկել է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները

ԷկոԼուր

ՀՀ ատոմակայանում մեկնարկել են  երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները: Մինչեւ 2016թ-ի սեպտեմբեր ամիսը կկատարվեն  համակարգերի, սարքավորումների և շինանյութերի համալիր զննման աշխատանքները: Գործընթացը կատարվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Աշխատանքների ընթացքի մասին ՀԱԷԿ-ի ղեկավարությունը օրերս զեկուցեց ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանին ատոմակայան կատարած այցի ժամանակ:  Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացմանն  ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:

Փետրվար 01, 2016 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր