Հնացած ատոմակայնները նոր մարտահավեր են համաշխարհային անվտանգության համար

Հնացած ատոմակայնները նոր մարտահավեր են համաշխարհային անվտանգության համար

ԷկոԼուր

Միայն Հասաստանը չէ, որ երկարաձգում է Մեծամորի հին և մաշված ատոմակայանի շահագործման ժամկետները: Հասարակական քարոզարշավներ անցկացնող Avaaz միջազգային ցանցը կոչ է տարածել՝Եվրոպայում կանգնեցնել հնացած ատոմակայանների շահագործումը, քանի դեռ չեն անցկացվել բոլոր ստուգումները, և  աշխարհը չի համոզվել, որ դրանք անվտանգ են:

Կոչում ասվում է. «... Բերգիան վերագործարկել է երկու հին ատոմակայան, որոնք սպառում ենառաջացնել  Չեռնոբիլի ատոմակայանի աղետի նման ևս մեկ աղետ հենց Եվոպայի սրտում: 900000 Եվրոպական «Avaazers»-ներ (նկատառում. ԷկոԼուր, Avaaz ցանցում կոչի տակ ստորագրողներ)  հաղթել են Բելգիայում ատոմակայնների ստուգման արշավը... Մենք մուտք ենք գործում  ատոմային վտանգի նոր դարաշրջան: Եվրոպայում թվով 25 հին միջուկային ռեակտորներ ունեն շուրջ 35 տարվա շահագործման ժամկետ: Բայց դա միայն եվրոպական խնդիր չէ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հնդկաստանի միջուկային օբյեկտները նույնպես բախվում են նման խնդիրների: Եվ ցանկացած վայրում տեղի ունեցած դժբախտ պատահարը կարող է վտանգի տակ դնել ամբողջ աշխարհի բնակչությանը:

Ատոմակայնների հնանալու հետ մեկտեղ, ավելանում է վթարների և աղետների թիվը. Նյու- Յորքից ընդամենը 25 մղոն հեռավորության վրա գտնվող ատոմակայանի տարածքում գրունտային ջրերում հայտնաբերվել էր ճառագայթման աճ, նաև հաղորդվել էր կայանի աշխատանքների  անսպասելի  խափանման 50 տոկոսով աճ 2000-2006 թվականների ընթացքում:

Բելգիան դառնում է ատոմակայնների հնացման հետևանքով աշխարհին սպառնացող վտանգի խորհրդանիշ. 2014 թվականին Բելգիան սահմանել էր ռեկորդ իր միջուկային ռեակտորնրում առաջացած խնդիրների թվով. արտահոսքեր, ճաքեր և նույնիսկ պայթյուն 2015-ի դեկտեմբերին:

Avaaz ցանցը անցկացրել է քարոզարշավ Փարիզում կայացած կլիմայի փոփոխությունների գագաթնաժողովի ընթացքում ընդունված համաձայնագրի վերաբերյալ, որպեսզի փրկենք մեր երկրագունդը  հանածո վառելիքի ավերիչ ազդեցություններից: Հիմա եկեք համոզվենք, որ մենք չենք ներքաշում մեր մոլորակը աղետալի ատոմակայաններով  ռիսկային խաղերի մեջ:

Վթարը Բելգիայում կարող է ճառագայթումը տարածել երկրի սահմաներից դուրս և իրապես դառնալ աղետալի: Եվրոպայի և այլ երկրների բնակիչները չպետք է ապրեն միջուկային աղետի սահմանագծին: Սեղմեք այստեղ, որպեսզի միանաք մեզ հենց հիմա`https://secure.avaaz.org/en/belgian_nuclear_shutdown_gl_loc/?bjxfVgb&v=72855&cl=9507827552»,- ասվում է կոչում:

ԷկոԼուր-ի կողմից ավելացնենք, որ միջազգային հանրությունն ահազանգում է նաև Հայաստանի ատոմակայանի վիճակի վերաբերյալ, որի շահագործման ժամկետը երկարացված է մինչև 2027 թվականը: Ներկայումս Հայաստանի ատոմակայանում կատարվում են հետազոտական աշխատանքներ և սարքավորումների ստուգումներ`http://ecolur.org/ru/news/nuclear-energy/examination-of-over-4500-item-equipment-to-be-carried-out-by-september-2016/8023/ ):

Փետրվար 19, 2016 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր