Գործադիրը նախատեսում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը տրամադրել մրցույթային կարգով

Գործադիրը նախատեսում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը տրամադրել մրցույթային կարգով

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը նախատեսում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը տրամադրել մրցույթային կարգով: Այս կապակցությամբ գործադիրը սույն թվականի սեպտեմբերի 29-ին հվանություն տվեց «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Ներկայումս գործող «Ընդերքի մասին» օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար սահմանված է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը: Այն չի կարգավորում ռազմավարական նշանակություն ունեցող ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Ըստ օրինագծի հիմնավորման՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը մրցութային կարգով տրամադրելը հնարավորություն կտա կազմակերպությանը ընտրելիս հաշվի առնել վերջինիս` ընդերքօգտագործման ոլորտում ունեցած նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները:

11:52 Հոկտեմբեր 07, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news