ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցում

ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը 2014թ-ի նոյեմբերին նամակ է ուղարկել «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիայի (Էսպո) կոմիտե, համաձայն որի Մեծամորի ատոմակայանի պլանավորվող կառուցման մասին որոշումը կորցրել է իր արդիականությունը և այդ որոշման վրա հիմնված գործունեությունը կանգնեցվել է:
«Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիայի (Էսպո) կոմիտեն, գոհ լինելով ՀՀ կառավարության նամակից, 2016թ-ի սեպտեմբերի 5-7-ը Ժնևում անցկացված 36-րդ նիստում որոշեց առաջարկել Կողմերի Խորհրդին իր 7-րդ սեսիայում հավանություն տալ Կոմիտեի եզրակացությանն այն մասին, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ անդրսահմանային ՇՄԱԳ-ի նախագծի գործընթաց չի իրականացվում:
Բացի այդ, Կոմիտեն անդրադարձել է 2014 թ-ի մայիսի 19-ի 511-Ա որոշմամբ ընդունված ՀՀ կառավարության ծրագրին, որտեղ էներգետիկային նվիրված հատված կա: Կոմիտեն որոշել է դիմել Հայաստանին՝ խնդրելով բացատրել այդ ծրագրի բնույթը և պարզել, թե արդյոք ծրագրի ընդունումից առաջ անցկացվել է ռազմավարական էկոլոգիական գնահատում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի Արձանագրության կողմ երկիր է:

Կոմիտեն այս հարցով կուրատոր է նշանակել պարոն Հեյնմին, և առաջարկել է ուսումնասիրել ՀՀ կառավարության ծրագրի ոչ պաշտոնական անգլերեն տարբերակը, ինչպես նաև Հայաստանի կողմից 2016թ-ի մարտին տրամադրված ծրագրի ներածությունն ու հավելվածը: Կուատորի կատարած վերլուծության արդյունքում Կոմիտեն կորոշի, թե արդյոք պետք է Հայաստանից լրացուցիչ տեղեկատվություն պահանջի և պաշտոնապես գործ բացի տեղեկատվության հավաքման վերաբերյալ: Կուրատորը պետք է Կոմիտեին վերլուծություն ներկայացնի մինչև 2016թ-ի դեկտեմբերի 1-ը:

Նշենք, որ 2014 թ-ի մայիսի 19-ի 511-Ա որոշմամբ ընդունված կառավարության ծրագրի Էներգետիկա բաժնում գրված է, որ Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին:

 

 

18:19 Նոյեմբեր 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news