ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտեն 2019 թվականին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտեն 2019 թվականին

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտեն 2019թ.։ Այս մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցած ներդրումային հանձնախմբի նիստում զեկուցել է Հայկական ատոմային էլեկտակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյան: Ծրագրի իրականացման համար նախատեսված է 300 միլիոն դոլար:
Նիստի ընթացքում նախարարության պատասխանատուները և ենթակայության տակ գործող պետական ընկերությունների ղեկավարները զեկուցել են 2017-2019թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի կատարման ընթացքի, 2017թ. անելիքների ու խնդիրների մասին:

Մասնավորապես ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը, տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն առաջիկա տարիներին կիրականացնեն շուրջ 250 միլիոն դոլարի ներդրումներ:
2017թ. կշարունակվեն «Երկրաջերմային հետախուզական հորատման» և «Էներգախնայողության» ծրագրերը՝ 126 միլիոն դոլար ընդհանուր գումարով: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ներկայացմամբ առաջիկա երեք տարիներին միջազգային և դոնոր կազմակերպությունների միջոցներով նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 190 միլիոն դոլարի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

«Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է շուրջ 80 միլիոն դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման և վերանորոգման համար:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշել է, որ Վեդու ջրամբարի շինարարությունը կմեկնարկի գարնանը։ 95 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի իրանական և հայաստանայան ընկերությունների կոնսորցիումը: Ըստ նրա, 2017-18թթ. կկառուցվեն նաև Գետալիճ-Քաղցրաշեն, Մեղրու աջ թև, Բաղրամյան-Նորակերտ ջրագծերը: Այդ նպատակով իրականացվող ներդրումների ծավալը կկազմի 20 միլիոն դոլար:
Իրականացվող ծրագրերի մասին են զեկուցել նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը:

Համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

 

18:00 Փետրվար 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news