Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր վթարի դեպքում առաջնային ռիսկի գոտում գտնվում են 25 համայնքներ

Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր վթարի դեպքում առաջնային ռիսկի գոտում գտնվում են 25 համայնքներ

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր վթարի դեպքում առաջնային ռիսկի գոտում գտնվում են 25 համայնքներ: Այդ համայնքներ են՝ Արմավիրի մարզում՝ Արմավիր, Մեծամոր քաղաքները, Արշալույս, Ակնալիճ, Առատաշեն, Աղավնատուն, Արագած, Արտաշար, Արևիկ, Եղեգնուտ, Զարթոնք, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Հովտամեջ, Հայթաղ, Մայիսյան, Մրգաշատ, Նորավան, Գեղակերտ, Տարոնիկ, Ֆերիկ գյուղերը, Արագածոտնի մարզում՝ Արագածոտն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա գյուղերը:

Այս համայնքների բնակչությանը պետք է տրամադրված լինեին անհատական պաշտպանության միջոցներ: ԷկոԼուրը պարզեց Մեծամոր և Արմավիր քաղքների բնակիչների հետ զրույցներից, որ դա չի արվել: Կառավարության որոշմամբ («ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԸ (ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշում) մարդկանց պետք է տրամադրվին վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկներ, հակագազներ, դնչակալներ:

«Եթե կա ճառագայթման վտանգ, մարդը պետք է իմանա՝ ինչ է անելու, գոնե իմանա, որ պետք է իր դուռը, լուսամուտը փակի, մինչև փրկարարները գան, իր բնակարանից իրեն տանեն: Մեծամորում ոչ մեկը չի իմանում այդ մասին…
Մի անգամ եկել են, մի 15-20 հոգի տեղեկացել են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ բնակչությունն է տեղեկացված… Դպրոցներում վարժանքներ են անում, սակայն դա բավարար չէ, և պետք է մարզի լայն հասարակայնությունը իրազեկված լինի …»,- ասացին տեղի բնակիչները:

Ինչ վերաբերվում է ապաստարաններին, որոնք նախատեսված են կառավարության նույն որոշմամբ, ապա բնակիչները նշեցին, որ իրենց բնակավայրում նորմալ ապաստարաններ չկան: Որպես ապաստարան կարող են ծառայել նկուղները, բայց դրանք կամ վերածվել են աղբանոցի, կամ սեփականաշնորհվել են:

ՀԱԷԿ-ից մինչև 5 կմ հեռավորության վրա գտնվող համայնքների բնակչությունը վթարի մասին ազդարարվելու է ՀԱԷԿ-ից տրվող «Ճառագայթային վտանգ» ազդանշանի միջոցով: Բնակչության համար այս ազդանշանը պետք է հանդիսանա անհատական պաշտպանական միջոցների կիրառման, կայուն յոդի պատրաստուկների ընդունման և պատսպարման մասին հրահանգ:

12:14 Նոյեմբեր 28, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news