Ատոմակայանում լաբորատորիա բացվեց

Ատոմակայանում լաբորատորիա բացվեց

Ա1+

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին ներկա է գտնվել Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ):

Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը:

Լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար:

Լաբորատորիան Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն: Բացի այդ, այս կառույցի միջոցով աշխատանքներ կկատարվեն 2012թ. Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ քննարկված 2010թ. Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների պլանն առաջ տանելու ուղղությամբ:

Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման բյուրոյի Զանգվածային ոչնչացման և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կողմից: Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրը աշխատում է ամբողջ աշխարհում միջուկային մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունը։

17:22 Հունվար 18, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news