www.news.discovery.com
Ֆուկուսիմային միջուկային ռեակտորի աղետի ֆոնի վրա Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել կառուցել աշխարհում ամենախոշոր ծովային հողմային ֆերման:
Ինչպես հիշում եք, 2011թ. 9,0 մագնիտուտով երկրաշարժը եւ դրան հետեւած Ճապոնիայի արեւելյան ափի ցունամին ոչնչացրեցին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող Ատոմային էլեկտրակայանը: Աղետի արդյունքում ռադիոակտիվությունը տարածվեց Օկումա եւ Ֆուտաբա քաղաքների հարակից շրջաններում: Կառավարությունն իր ուժերը կենտրոնացրեց էներգիայի այլընտրանքային աղբյուրների մշակման ուղղությամբ, ինչպիսիք էն հողմային, երկրաջերմային եւ արեւային էներգիաները:
Այդ նպատակով Ճապոնիայում ծրագրվում է կառուցել 143 ծովային հողմային տուրբին, որոնք պետք է ապահովեն ընդհանուր արտադրված էներգիայի 21 տոկոսը:
Նախագծի ղեկավար Տակշեի Իսիխարան ասել է, որ հաշվի են առնվել ուժեղ երկրաշարժերն ու ցունամիները: Նախագիծը պետք է ավարտին հասցվի 2020 թ-ին:
Հունվար 21, 2013 at 10:26