Մեծամորում ատոմակայանի կառուցման էկոլոգիական հետևանքները կքննարկեն Ժնևում

Մեծամորում ատոմակայանի կառուցման էկոլոգիական հետևանքները կքննարկեն Ժնևում

ԷկոԼուր

Այս շաբաթ Ժնևում անցկացվում է Կոմիտեի նիստ, որին հանձնարարվել է հետևել «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիայի (Էսպո) կատարմանը: Դիտարկվող հարցերի թվում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:
Կոմիտեի անդամները կվերլուծեն, թե ինչ է արել Հայաստանը Մեծամորում ատոմային էլեկտրակայանի կառուցման էկոլոգիական հետևանքների գնահատման վերաբերյալ: Օրակարգում են նաև Բելառուսի և Լիտվիայի գործողությունները, որոնք վերաբերում են Օստրովեցկի ատոմային էլեկտրակայանի կառուցմանը:
Ադրբեջանի համար Կոմիտեն կքննարկի, թե Ադրբեջանի օրենսդրությունը համապատասխանում Էսպոյի կոնվենցիայի դրույթներին:

«Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եվրոպական կոնվենցիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը: Այն ուժի մեջ է մտել 1997թ-ի սեպտեմբերի 10-ին:

Կոնվենցիայով նախատեսվում է, որ կողմերն անցկացնեն շրջակա միջավայրի վրա որոշ տեսակի գործունեության ազդեցության գնահատում վաղ փուլում: Կոնվենցիայի մասնակիցները պայմանավորվել են խորհրդակցել միմյանց հետ բոլոր խոշոր վերամշակման նախագծերի վերաբերյալ, որոնք կարող են ունենալ զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

 

16:22 Սեպտեմբեր 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news