Հայաստանի ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հայաստանի ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

ԷկոԼուր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ եներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս բերվեց էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրութուն։

 

 

17:00 Դեկտեմբեր 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news