ՀԱԷԿ-ը մոտ 10 միլիարդ դրամի ֆինանսական պարտավորություններ ունի

ՀԱԷԿ-ը մոտ 10 միլիարդ դրամի ֆինանսական պարտավորություններ ունի

ԷկոԼուր

«ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել »,- ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Հայաստանի ատոմային էլեկտրակայանում լրագրողներին տված հարցազրույցում: Այս մասին նշված է  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում:

Աղբյուրի համաձայն` Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև նոր ատոմակայանի կառուցմանը, տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար:

«Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրներ հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,-ասել է Զախարյանը:

Նա նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին:

12:41 Հուլիս 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news