Հայաստանը եւ Ռուսաստանը միասին կաշխատեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ

Հայաստանը եւ Ռուսաստանը միասին կաշխատեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ

ԷկոԼուր

Հայաստանը եւ Ռուսաստանը միասին կաշխատեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Նոյեմբերի 19-ին գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ համաձայանագրի առաջարկությանը: Ըստ այդմ Համաձայնագրի իրականացման նպատակով իրավասու մարմիններ կնշանակվեն հայկական կողմից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իսկ ռուսական կողմից «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան:

Համագործակցությունն իրականացվելու է  երկու փուլով:  Ծրագրի իրականացման առաջին փուլն իր մեջ ներառում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի սարքավորումների և կառուցվածքների համալիր ուսումնասիրությունը, ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետվությունների պատրաստումը, «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրերի» մշակումը: Ծրագրի իրականացման երկրորդ փուլն իր մեջ ներառում է հետազոտական, հաշվարկային, անալիտիկ, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործարկակարգաբերման աշխատանքները, որոնք ապահովում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախապատրաստումը շահագործման երկարաձգմանը` համաձայն «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման ծրագրի», ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը:

Համաձայանգրի համաձայն` Կողմերի միջեւ կկնքվի  Շրջանակային պայմանագիր, որում, ի թիվս այլոց  կհստակեցվեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ժամկետները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ:

Նոյեմբեր 20, 2014 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր