Ատոմակայանի նախկին փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

Ատոմակայանի նախկին փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

News.am

ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով: NEWS.am-ի թղթակցին ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  (առանձնապես խոշոր չափերով յուրացնել կամ վատնելը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) հատկանիշներով: Նախկին փոխտնօրենն այժմ կալանավորված է:

Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում միայն ինքն է կալանավորված, թեեւ չի բացառվում, որ առաջիկայում մեղադրյալների թիվը համալրվի:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Արդեն մի քանի օր է Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Նախկինում նա առոմակայանի գլխավոր ճարտարապետն էր։ Կադրային փոփոխությունները, թերթի տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։ 

13:31 Դեկտեմբեր 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news