Ֆրանսիայում մինչև 2035 թ-ը կկանգնեցվի 14 միջուկային ռեակտոր

Ֆրանսիայում մինչև 2035 թ-ը կկանգնեցվի 14 միջուկային ռեակտոր

ԷկոԼուր

Ֆրանսիան մինչև 2035 թ-ը մտադիր է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ միջուկային էներգիայի մասնաբաժինը ընթացիկ 75%-ից նվազեցնել մինչև 50%-ի:

Ֆրանսիան 2025-2026 թթ-ին կարող է կանգնեցնել երկու միջուկայինռեակտոր, ավելի շուտ, քան սպասվում էր, եթե շուկայի պայմանները բարենպաստ լինեն: Ընդհանուր առմամբ, մինչև 2035 թ-ը Ֆրանսիայում նախատեսվում է կանգնեցնել 14 ռեակտոր, հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ֆեսենհայմ կայանի երկու հին ռեակտորները կկանգնեցվեն այս տարվա ֆետրվարին և հուլիսին: Հաջորդ երկու ռեակտորները նախատեսվում էր կանգնեցնել 2027-2028 թթ-ին:

«Եթե պահպանվեն որոշակի պայմաններ՝ կապված էլեկտրաէներգիայի սակագների և էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի զարգացման հետ, երկու հավելյալ ռեակտորները կարող են կանգնեցվել 2025-2026 թթ-ին», - նշված է էներգետիկ քաղաքականության վերաբերյալ հասարակական խորհրդատվական փաստաթղթում:

Նշվում է, որ ռեակտորների վաղաժամկետ կանգնեցման որոշումը կընդունվի 2023 թ-ին:

Միջազգային էներգետիկ գործկալությունը անցյալ տարի զգուշացրել էր, որ միջուկային էներգետիկայի կտրուկ կրճատումը վտանգի տակ կդնի կլիմայական նպատակներին հասնելու գաղափարը, եթե զարգացած երկրները չգտեն միջոնցեր երկարաձգելու իրենց ռեակտորների ծառայման ժամկետը:

«Ատոմային էներգիայի ապագան մնում է անորոշ, քանի որ զարգացած տնտեսությամբ երկրներում սկսում են կանգնեցվել հնացող էլեկտրակայանները, ինչը մասամբ պայմանավորված էդրանցից հրաժարվելու փուլային քաղաքականությամբ, ինչպես նաև տնտեսական և կարգավորող գործոնների հետ», - հայտարարել է ՄԷԳ-ը: Առանց քաղաքականության փոփոխության զարգացած երկրները կարող են կորցնել իրենց միջուկային հզորությունների 25 %-ը և երկու երրորդը մինչև 2040 թ-ը»:

13:17 Հունվար 31, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news