

ԷկոԼուր
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում նոր ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հենասյուների վրա՝ միջուկային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա: Այս երեք աղբյուրներից էլեկտրաէներգիայի ստացման մասնաբաժինները գրեթե հավասար են: Մենք չենք ցանկանում հրաժարվել միջուկային էներգետիկայից: Այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները, երբ կփակվի Մեծամորի ԱԷԿ-ը: Ռուս գործընկերների հետ քննարկում ենք Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցը նոր ատոմակայանի կառուցման հարցում: Այդ բանակցություններն ընթանում են», - ասել է Տիգրան Ավինյանը:
Հուլիս 22, 2019 at 14:40