45 օր` ԱԷԿ-ի պլանային նորոգման համար

45 օր` ԱԷԿ-ի պլանային նորոգման համար

Մանու Իրիցյան, www.armnewstv.am

Սեպտեմբերին ԱԷԿ-ը կկանգնեցվի 45-օրյա նորոգման, սակայն դա չի անդրադառնա էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Հայկական ատոմակայանի մուտքի ցուցիչը վերահսկում է ճառագայթման թույլատրելիության աստիճանը: Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն աշխատում է: Մինչեւ 2026 թվականը շահագործման ժամկետը երկարաձգվել է:

Էներգետիկայի նախարարն ԱԷԿ-ում է: Բաժնետիրական ժողովից առաջ շրջում է գործող էներգաբլոկում: Սեպտեմբերին 45 օրով ատոմակայանը կանգ կառնի` պլանային նորոգման համար: Տնօրենը ներկայացնում է, թե ինչպես են փորձելու կրճատել նախատեսված 45 օրը:

Նախորդ չնախատեսված երկարատեւ նորոգումը ֆինանսական կորուստների պատճառ դարձավ, ինչի հետեւանքով էլ 330 միլիոն կիլովատ ժամ թերարտադրանքը դարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառ:

 Այս անգամ Ատոմակայանի պլանային նորոգման պատճառով, էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում չի լինի: Էներգետիկայի նախարարն ասում է, որ հաշվարկել են ու նոր գնի մեջ նախատեսել նաեւ ատոմակայանի նորոգման հետևանքները:

Նախարարն ու ատոմակայանի աշխատակիցները քննարկում են նաեւ նոր էներգաբլոկի կառուցումը: Ռուսական կողմի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: Հենց Ռուսաստանն էլ կտրամադրի ռեակտորը, մնացած գումարը կառավարությունը կհայթայթի այլ պետությունների հետ բանակցություններում: Չորս ու կես միլիարդ դոլար, հենց այդքան է պետք 2026-ին նոր էներգաբլոկ ունենալու համար, որի կառուցումը պետք է սկսվի արդեն 2017-ին:



17:52 Հուլիս 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news