

Le Point.fr
«AREVA» ընկերությունը պետք է 200 000 եվրո եւ կրկնակի չափով թոշակ վճարի թոքերի քաղցկեղից մահացած իր աշխատակցի այրուն:
Մելենի (Փարիզի մոտ) սոցիալական գորերի դատարանը «AREVA» ընկերությանը դատապարտել է` Նիգերիայի ուրանի հանքում աշխատած ընկերության նախքին աշխատողի մահվան պատճառով: Դատարանը որոշել է, որ ընկերությունը թույլ է տվել «աններելի սխալներ»:եւ փոխհատուցման եւ կրկնակի թոշակի վճարման որոշում է կայացրել նախկին աշխատակից Սերգեյ Վենելի համար: Վենելը մահացել է 2009թ. մարտին թոքերի քաղցկեղից: Թոքերի մասնագետը Սերգեյ Վենելին այդ ախտորոշումն է տվել 2009թ. մարտին եւ ասել, որ հիվանդության պատճառը ուրանային փոշին է:
Մայիս 15, 2012 at 16:32
