Վրացական ընդդիմությունը պնդում է, որ երկրում ԱԷԿ է կառուցվելու

Վրացական ընդդիմությունը պնդում է, որ երկրում ԱԷԿ է կառուցվելու

Blacksea news

Վրացական ընդդիմությունը պնդում է, որ Խերտվիսիում կառուցվում է ոչ թե հիդրոէլեկտրակայան, այլ` ատոմակայան: Ատոմային էներգետիկայով զբաղվելու իր ցանկության մասին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեռ վաղուց է ասել: Սակայն ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո այդ ծրագրերը սառեցվեցին: Տեղական ընդդիմության ներկայացուցիչներն այժմ պնդում են, որ, այնուամենայնիվ, Վրաստանում ատոմակայան լինելու է: Ընդ որում ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ: Ինչպես «GTimes»-ին հայտնել է «Еровнулеби» շարժման պատվավոր նախագահ Դավիդ Սոկոլովը, բանակցությունները գաղտնի են ընթանում, սակայն թուրքական կողմը պահանջում է բարձրաձայնել դրանց մասին  եւ սկսել ատոմակայանի բացահայտ կառուցումը: Վրացական կողմը սակայն կտրականապես պահանջում է չբարձրաձայնել իրենց բանակցությունների բովանդակության մասին:

Հունիս 25, 2012 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր