«Ռոսատոմ»-ի ղեկավար` ուրանի հետախուզման ընթացքում հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը

«Ռոսատոմ»-ի ղեկավար` ուրանի հետախուզման ընթացքում  հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը

ԱրմԻնֆո

Հայաստանում ուրանի հետախուզման ընթացքում հաշվի կառնվի հայկական կողմի դիրքորոշումը, փետրվարի 7-ին Երեւանում հայտարարեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: «Կան հետաքրքիր հանքավայրեր, հետաքրքիր հեռանկարներ: Բայց դա լրացուցիչ ուսումնասիրության եւ հետախուզման կարիք ունի: Երկրորդ, ես աջակցում եմ Հայաստանի կառավարության մոտեցումը, որն այսօր շատ զգուշությամբ է մոտենում այդ հանքավայրերի մոտ ապրող մարդկանց հետ նման նախագծերի քննարկմանը: Ես լավ հասկանում եմ, որ մարդիկ շրջակա միջավայրի վրա ազդեցության բացակայության բացարձակ երաշխիքներ են պահանջում: Դա լուրջ բանավեճեր է պահանջում, ապացույցների ներկայացում: Ավելին, հասկանում եմ, որ հնարավոր են դեպքեր, երբ այդ ապացույցները, ինչ ուզում ես ասա, չեն գոհացնում: Այդպես էլ է լինում: Կան մարդիկ, որ վաղուց ապրում են այդ հողերում, եւ նրանք ասում են` մեզ ինչ ուզում եք պատմեք, մենք ուզում ենք, որ ամեն ինչ մնա առաջվա պես: Նման բան նույնպես հնարավոր է: Դրա համար հնարավոր եմ համարում, որ Հայաստանի տարածքում հայտնաբերված պոտենցիալ հանքերից ոչ բոլորը կարող են արդյունաբերության նպատակով օգտագործվել: Կարելի է շարունակել որոնումը: Մեզ համար կարեւոր է, եւ մենք պայմանավորվել ենք, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» համատեղ ընկերությունը կզբաղվի ոչ միայն ուրանի հետախուզմամբ, այլեւ ուրանին ուղեկցող այլ օգտակար հանածոների հետախուզմամբ: Այդ դեպքում կապահովվի ընկերության երկարաժամկետ նպատակահարմարությունը»,- ասաց Ս. Կիրիենկոն:

Ուրանի հետախուզումն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը: Հայկական կապիտալը ձեռնարկությունում կազմում է 50%: 2008թ. ապրիլի 22-ին Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  եւ «Ատոմռեդմետզոլոտո»-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը Երեւանում ստորագրեցին համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագիրը, որը զբաղվում է ուրանային հանքավայրերի երկրաբանական հետախուզությամբ:

Փետրվար 08, 2012 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր