Պաշտոնանկ են արվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը

Պաշտոնանկ են արվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը

ԷկոԼուր

Պաշտոնանկ են արվել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալները և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ վերջերս «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 351 ծառ: Բնությանը պատճառվել է 57 միլիոն դրամի վնաս:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Գոշ լիճը 60 տարով վարձակալած «Վենդոռ» ՍՊԸ-ն լճի տարածքում ծանր տեխնիկա էր աշխատեցրել՝ խախտելով տեղի լանդշաֆտը և էկոհամակարգը: Գոշ լճի տարածքում կատարված ապօրինի հողային աշխատանքների արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից հաշվարկվել է հողային ռեսուրսներին պատճառած 188.6 հազար դրամի նյութական վնաս:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ: «Վենդոռ» ՍՊԸ-ի և «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջև ձևավորվել է իրավապայմանագրային համպատասխան դաշտ, ինչի արդյունքում «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ և «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները անձրևները դադարելուց անմիջապես հետո` 5 օրվա ընթացքում:

18:49 Մայիս 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news