Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխանը` Էրեբունու ծառահատումների և շինարարության մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխանը` Էրեբունու ծառահատումների և շինարարության մասին

ԷկոԼուր

Երևանի Էրեբունի համայնքում իրականացված ծառահատումները և շինարարությունը օրինական են: ԷկոԼուրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ի. Սարգսյանից նամակ է ստացել ԷկոԼուրի կայքում և «Էկոահազանգ» էջում հրապարակված ահազանգի վերաբերյալ, որի համաձայն` Էրեբունու Մուշական և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտակայքում ծառահատումներ են իրականացվել և շինարարություն է ընթանում:

Տեսչության նամակում նշված է. «Ձեր ահազանգի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ-ի նոյեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուշական և Ջրաշեն թաղամասերի խաչմերուկի մոտ կատարել են զննում ծառահատման փաստի հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով:

Զննման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Էյ ընդ Վի Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, ուստի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասը` «Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները» և նկատի ունենալով, որ նշված գործով բացակայում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավախախտման դեպքը և կազմը` 2018 թվականի նոյեմբերի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնում կայացվել է «Վարչական վարույթը կարճելու մասին» թիվ ԵՏԿ/09-Ա որոշումը»:

18:42 Դեկտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news