Կայուն էներգետիկայի զարգացումն ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է. Տիգրան Ավինյան

Կայուն էներգետիկայի զարգացումն ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է. Տիգրան Ավինյան

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է կայուն էներգետիկայի զարգացումը որպես ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 3-ին` «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ: Այն նվիրված է կայուն էներգետիկայի զարգացմանը Արևելյան գործընկերության երկրներում:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս կայուն էներգետիկայի զարգացմանը, վերականգնվող էներգետիկ կարողությունների խթանմանը, տնտեսության բոլոր ճյուղերում էներգետիկայի արդյունավետ օգտագործմանը, տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը: Կայուն էներգետիկայի զարգացումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի և մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև մարդկային կյանքի որակի բարձրացման, ՀՀ քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու, երկրի և մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու անհրաժեշտ միջոց»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ վերացվում են էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման խոչընդոտները և այս շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչև 2021 թվականը բոլոր էներգամատակարարաների համար ստեղծվելու են հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման և լրացուցիչ ներդրումների ներգրավման համար լինելու են էլ ավելի մեծ հնարավորություններ:

Ըստ Տիգրան Ավինյանի` էներգետիկ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը համագործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում:

16:31 Դեկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news