Գառնու տաճարի տարածքում վայրի կենդանիների մորթու վաճառքի դեպքով կզբաղվի ոստիկանությունը

Գառնու տաճարի տարածքում վայրի կենդանիների մորթու վաճառքի դեպքով կզբաղվի ոստիկանությունը

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի 16-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանն ահազանգ էր հրապարակել՝ Գառնու տաճարի մուտքի մոտ վաճառվում են վայրի կենդանիների մորթիներ:

«Ասում է՝ Дикий камышовый кот, գինը հարցրեցի՝ 50000 դրամ։ Մյուսներն էլ՝ աղվես են, սևը՝ ներկած աղվես», - գրել էր Լուսինե Թասլակյանը և հրապարակել լուսանկարներ:

Ահազանգի հետքերով գնացել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները և տեղում հայտնաբերել 2 աղվեսի և 1 գայլի մորթի: «Տվյալ պահին ահազանգում ներկայացված այլ կենդանիների մորթիներ չի հայտնաբերվել», - հայտնում է տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի կողմից դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել է Ոստիկանությանը լրացուցիչ քննության նպատակով։

21:17 Դեկտեմբեր 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news