Արարատ Միրզոյանը կառաջադրվի ԱԺ նախագահ, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը՝ փոխնախագահներ

Արարատ Միրզոյանը կառաջադրվի ԱԺ նախագահ, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը՝ փոխնախագահներ

ԷկոԼուր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ Հակոբ Սիմիդյանը:

 

 

17:18 Դեկտեմբեր 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news