Սփյուռքահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հիդրոէներգետիկայի, արևային և երկրաջերմային ոլորտներով

Սփյուռքահայ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հիդրոէներգետիկայի, արևային և երկրաջերմային ոլորտներով

ԷկոԼուր

Սփյուռքահայ գործարարները մտադիր են Հայաստանի հիդրոէներգետիկայի, արևային և երկրաջերմային ոլորտներում ուսումնասիրություն անել՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Իրենց նախաձեռնության մասին նրանք հայտնել են ապրիլի 5-ին ՀՀ էներեգետիկայի և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի հետ հանդիպման ժամանակ:

Պատվիրակության կազմում էին «Hydrodom» և «Industrial Motorpower Corporation»  ընկերությունների ներկայացուցիչներ Անատոլի Մաթևոսյանը, Շանթ Ղարիբյանը, Լևոն Ղարիբյանը, Սերժ Ղարիբյանը և Հարի Նաջարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտը, իրականացված ծրագրերը:

Սփյուռքահայ գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը: Գործարարները նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ համագործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները:

 

14:39 Ապրիլ 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news