Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Վիգեն Ավետիսյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Վիգեն Ավետիսյանը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետի մայիսի 10-ի 517-Ա որոշմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Վիգեն Ավետիսյանը: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը մայիսի 14-ին Բնապահպանության և ընդերքիտեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին:

Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա ևկառավարում» բաժինը: 2002 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

2015 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում: Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

14:40 Մայիս 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news