Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի ծրագրի միջազգային եզրակացության մասին. «Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է, որ չի վնասում»

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի ծրագրի միջազգային եզրակացության մասին. «Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է, որ չի վնասում»

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. օգոստոսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում «Ամուլսարի մասին. զրույց Քաղաքացու հետ» ուղիղ եթերի ժամանակ խոսել է Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության մասին, ներկայացրել իր տեսակետը և ներկայիս իրավիճակը:

Մեկ ու կես ժամ տևած եթերը Փաշինյանն ամփոփեց հետևյալ կերպ.

«Ինչպիսին է իրավիճակն այսօր. մեկ տարի առաջ մենք առաջադրել ենք պայմաններ, մենք ասել ենք՝ մեզ հետաքրքրում է հետևյալը՝ հանքը Սևանին վնասելու է, թե՝ չէ, Ջերմուկին վնասելու է, թե՝ չէ, ընդհանուր առմամբ նկատի ենք ունեցել ամբողջ ջրային համակարգին, ասել ենք, որ Ջերմուկ քաղաքի առողջարանային կոնցեպտը կապված է Ջերմուկի ջրերի հետ:

Ասել ենք՝ եթե վնասում է, մենք փակելու ենք, տարբերակ չկա, մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, մենք փակելու ենք այդ հանքը, մենք ենք ասել դա, ես եմ ասել դա: Միևնույն ժամանակ ասել ենք՝ եթե մեր կառավարության օրոք լիներ, չենք ուզում, բայց քանի որ այս գործընթացը գնացել է, քանի դեռ չեղյալ անելու հիմք չկա, այդ փաստաթուղը մնում է ուժի մեջ:

Հիմա՝ այս պահի դրությամբ, մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է, որ չի վնասում, շատ հստակ է, մեր եզրակացությունն այսպիսին է: Մենք ի՞նչ պետք է անենք, մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք, հակառակ դեպքում կստացվի, որ ՀՀ-ն անլուրջ պետություն է»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:



13:58 Օգոստոս 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news