Արարատի մարզի Նոյակերտ համայնքի տարածքում հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք

Արարատի մարզի Նոյակերտ համայնքի տարածքում հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. սեպտեմբերի 17-ին հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։

Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։

Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։

10:38 Սեպտեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news