Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը

ԷկոԼուր

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը: Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ արծաթ, քաշը՝ 33,6 գ., տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր, տպաքանակը՝ 700 հատ:

Էսքիզների հեղինակը Արամ Ուռուտյանն է: Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից:

Նշենք, որ Հայաստանում 2019 թվականը հռչակված է Կովկասյան ընձառյուծի տարի:

15:54 Հոկտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news