«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Ոսկանյանը

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Ոսկանյանը
ԷկոԼուր
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս.թ. փետրվարի 21-ի որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Ոսկանյանը:
 
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Ռուզաննա Ոսկանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը», - նշված է վարչապետի որոշման մեջ:
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հունվարի 15-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից ազատեց Մերուժան Գալստյանին: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք՝ դեռ 2017 թ-ին:

Փետրվար 21, 2020 at 18:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր