Ոստիկանությունն օրինականացնում է գյուղացիների զենքերը` գիշատիչ կենդանիների դեմ պայքարի համար

Ոստիկանությունն օրինականացնում է գյուղացիների զենքերը` գիշատիչ կենդանիների դեմ պայքարի համար

ԷկոԼուր

Ոստիկանությունն օրինականացնում է գյուղացիների զենքերը` գիշատիչ կենդանիների դեմ պայքարելու համար: Ինչպես նշված է ոստիկանության պաշտոնական կայքում, նոյեմբերի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հանձնվել է օրինական ձեւակերպում ստացած 65 հրացան: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք գյուղական համայնքների հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ նշել է, որ գյուղացու ունեցվածքը գիշատիչների հարձակումներից պաշտպանելու խնդիրը նաեւ հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է, եւ նա ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: 

Նշենք, որ գիշատիչներից գյուղացուն հիմնականում վնասում է գայլը` ուտելով նրա ոչխարներին: Բայց գայլը գյուղ չէր մտնի, եթե իր կերն ու իր բնադրավայրը մարդը չվերացներ:

Բնության մեջ գայլերը համարվում են անտառների եւ շրջակա միջավայրի սանիտարները: Նրանք որսում են թույլ առանձնյակների եւ մաքրում են տվյալ պոպուլյացիան թույլ եւ հիվանդ կենդանիներից` բնության մեջ կարգավորելով այդ տեսակի պոպուլյացիայի հավասարակշռությունը: Ինչպես նաեւ գայլերը սնվում են նոր սատկած կենդանիների լեշերով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառվարությունն էլ 2011թ-ին որոշում ընդունեց գայլերի դեմ պայքարի համար յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց 100 000 դրամ վճարել որսորդներին:

Լուսանկարը` police.am կայքի

Նոյեմբեր 16, 2012 at 10:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր