Հրաչյա Հովակիմյանը` Խոսրովի արգելոցի տնօրեն, Խաչիկ Հակոբյանը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի կառավարման խորհրդի նախագահ

Հրաչյա Հովակիմյանը` Խոսրովի արգելոցի տնօրեն, Խաչիկ Հակոբյանը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի կառավարման խորհրդի նախագահ

ԷկոԼուր

ՀՀ Բնապահանության նախարար Արամ Հարույունյանի 2013թ. մարտի 18-ի հրամաններով Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի կառավարման խորհրդի նախագահ, իսկ Հրաչյա Հովակիմյանը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն: Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարար Արամ Հարությունյանը նորանշանակ պաշտոնյաններին ներկայացրել է Խոսրովի արգելոցի աշխատակիցներին  արգելոցում անցկացրած խորհրդակցության ժամանակ:

Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է «Խոսրովի անտառ»-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր, ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարևորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաև Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:

Մարտ 20, 2013 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր