ԷկոԼուր
Նշանակված է Մեղրաձորի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր նախագծի հասարակական լսումների օրը: Այն տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին` ժամը 11:00-ին, Մեղրաձորի գյուղապետարանում: Նախագիծը ներկայացրել է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն: Նոր նախագծով առաջարկվում է ոսկի կորզել գրավիտացիոն և ֆլոտացիոն եղանակով: Տարեկան ոսկի է կորզվելու 120 000 տոննա հանքաքարից: Ոսկու կորզումից առաջացած պոչերը տեղափոխվելու և պահեստավորվելու են Մեղրաձորի հանքում` շահագործման ժամանակ գոյացած և երկրորդական օգտագործման ոչ ենթակա ստորգետնյա դատարկություններում: Պոչերի տարեկան քանակը, ըստ պինդ բաղադրիչի, կկազմի 113168տոննա: Ֆաբրիկայի ընդհանուր տարածքը կազմելու է 2.04հա : Ֆաբրիկան աշխատելու է տարեկան 340 օր, օրը 24 ժամ, 3-հերթափոխով: Աշխատելու է 45 մարդ:
Մեղրաձորի ոսկու հանքաքարում ոսկու պարունակությունը կազմում է տոննայում 2.5-3.0 գրամ:
Հիշեցնենք, որ սա Մեղրաձորի ոսկու կորզման ֆաբրիկայի երրորդ նախագիծն է, որը «Մերաձոր Գոլդ» ՍՊԸ-ն ներկայացնում է բնապահպանական փորձաքննության: Առաջին նախագծով ընկերությունը ցանկանում էր ոսկի կորզել ցիանիդի միջոցով, որը հանդիպեց տեղի բնակիչների եւ լայն հասարակայնության դիմադրությանը, եւ բնապահպանության նախարարությունը հետ վերադարձրեց ընկերությանը նախագծային փաստաթղթերը: Երկրորդ նախագծով էլ առաջարկվում էր ոսկի կորզել ոչ պակաս վտանգավոր եւ թունավոր թիոմիզանյութով, որը նույնպես հավանության չի արժանացել:
Փետրվար 05, 2014 at 11:03