Արարատյան դաշտում ջրօգտագործման թույլտվություն ստանալ ցանկացողները նոր հայտեր պետք է ներկայացնեն

Արարատյան դաշտում ջրօգտագործման թույլտվություն ստանալ ցանկացողները նոր հայտեր պետք է ներկայացնեն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը գործնական քայլեր է ձեռնարկում «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի հանձնարարականով`  ՀՀ բնապահպանության նախարարություն մինչեւ ապրիլի 1-ը ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացրած անձանց կներկայացվեն կառավարության որոշման պահանջները ապահովող ծանուցումներ, որից հետո մեկամսյա ժամկետում նրանք պետք է ներկայացնեն նոր հայտեր: Հայտերը քննարկվելու են միջգերատեսչական հանձնաժողովում: Եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:

Ջրամատակարարման փակ կամ կիսափակ համակարգի անցնողներին, ինչպես նաև ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման համակարգի արդի սարքավորումներ ապահովող տնտեսվարողներին կտրամադրվի աջակցություն:

13:03 Ապրիլ 08, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news