Ձկնաբուծական գործունեության կարգը սահմանելու համար մշակվում է որոշման նոր նախագիծ

Ձկնաբուծական գործունեության կարգը սահմանելու համար մշակվում է որոշման նոր նախագիծ

ԷկոԼուր 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ապրիլի 7-ին հանդիպում է ունեցել «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում  ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: «Ձկնաբուծական գործունեության  լիցենզավորման կարգն ու ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով, ջրի խնայողական համակարգերի ներդրման համար, նախատեսվում է օժանդակություն  ցուցաբերել ձկնաբուծական տնտեսություններին, մշակման  փուլում է:  Դրանով պետությունը ցանկանում է օժանդակել և ձեր բիզնեսին,և կանոնակարգել ջրային պաշարների նպատակային օգտագործումը Արարատյան դաշտում»,-նշել է Սերգո Կարապետյանը:

«Հայ ձկնաբույծների միավորման» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանն էլ, խոսելով նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրենց նկատառումների մասին, նշել է, որ իրենք նույնպես համամիտ են  ջրի խնայողական օգտագործմանը, սակայն կան տարակարծության մի շարք հարցեր,որոնց լուծման  համար իրենք  մշակել և առաջարկում են իրենց այլընտարանքային տարբերակը:

Քննարկման արդյունքում  որոշվել է  հանգամանորեն ուսումնասիրել  միավորման առաջարկներն  ու  ներկայացված տարբերակը, հարցի վերաբերյալ լսել նաև ձկնաբուծական մյուս րնկերությունների կարծիքները, որից հետո, մասնագետների վերջնական եզրահանգումների հիման վրա, անդրադառնալ ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակման  անհրաժեշտության հարցին:

14:18 Ապրիլ 08, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news