Կառավարությունը Լյովա Խաչատրյանին առաջարկում է համագործակցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հարցով

Կառավարությունը Լյովա Խաչատրյանին առաջարկում է համագործակցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հարցով

ԷկոԼուր

ՀՀ կառավարության ապիրլի 10-ի հերթական նիստում գործադիրը քննարկել է «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի  պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Փորձագետները գտնում են, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի 1984թ. անսահմանափակ օգտագործման ժամանակահատվածի համար հատատված արդյունաբերական պաշարները հուսալի եւ իրատեսական են եւ վերագնահատման կարիք չունեն»,- նշված է օրենքի նախագծում:

Կառավարությունը փաստելով, որ Արարատյան դաշտի ջրային պաշարի արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով մշակվել և արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր, առաջարկվում է պատգամավորին համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար:

14:53 Ապրիլ 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news