Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր

Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր

ԷկոԼուր

Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի համաձայն` վերջին երեք ամիսներին իրականացված միջոցառումների ժամանակ Արարատյան արտեզյան ավազանում խնայվել է 16000լ/վ ջուր, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների մոտ արձանագրվել է ինքնաշատրվանող հորերի ջրթողունակության ավելացում:

Ինքնաշատրվանող հորերի ջրի ավելացման պատճառով Արաքս համայնքի տնտեսվարողներ Հովակիմ Հովակիմյանը և Համբարձում Սարգսյանը դիմել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման գործակալություն և Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն` իրենց տնտեսություններում հորերի կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Մոնիթորինգի և ստուգումների արդյունքում Արաքս համայնքի  տնտեսվարող Հովակիմ Հովակիմյանի տնտեսությունում խորքային հորից  ջրաելքը  կազմել է 61լ/վ, այն դեպքում, երբ չորս ամիս առաջ եղել է 35լ/վ: Փականային եղանակով կարգաբերման  արդյունքում ջրառն իջեցվել  է տնտեսության ջրօգտագործման թույլտվությունում սահմանված չափաքանակի:

Ջրառատ համայնքի տնտեսվարող Վարդանիկ Պողոսյանի տնտեսությունում իրականացվել է ինքնաշատրվանող  խորքային հորի չափագրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է 58 լ/վ ջրաքանակ: Մի քանի ամիս առաջ վերոհիշյալ տնտեսության խորքային հորի ջրթողունակությունը եղել է 32լ/վ:

Արաքս համայնքի տնտեսվարող Համբարձում Սարգսյանի տնտեսությունում իրականացրած չափագրման արդյունքում արձանագրվել է, որ  ջրերի ավելացման հետևանքով ինքնաշատրվանող  խորքային հորի նախկին՝ 29 լ/վ ջրթողունակությունը հասել է 36լ/վ-ի:

18:13 Նոյեմբեր 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news