Լուծարում են Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ամենամեծ խորքային ինքնաշատրվանող հորը

Լուծարում են Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ամենամեծ խորքային ինքնաշատրվանող հորը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը լուծարում է Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ամենամեծ խորքային ինքնաշատրվանող հորը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում սկսվել է «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ³:  100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները: Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է:

Նոյեմբեր 24, 2014 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր