Սևանա լճի ջրբացթողումներից ապօրինի ջրօգտագործողներին պետք է օրինական դաշտ բերել

Սևանա լճի ջրբացթողումներից ապօրինի ջրօգտագործողներին պետք է օրինական դաշտ բերել

ԷկոԼուր

Մինչ Սևանա լճից ջրի բացթողումների սկսելը Սևան-Հրազդանյան էներգետիկ համակարգից ապօրինի ջրօգտագործողները պետք է բերվեն օրինական դաշտ, հակառակ դեպքում պետք է փակել ջրառի կետը: Այս հանձնարարականը տվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության նիստում` անդրադառնալով ջրբացթողումների ընթացքում ջրի կորուստների խնդրին:

«Յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվում է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է «Սևան-Հրազդանյան էներգետիկ» (Միջազգային էներգետիկ կորպորացիա) համակարգով, որտեղ առկա են բավականին ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չի արձանագրվել»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Հանձնարարականի պատասխանատուները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներն են, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

16:04 Փետրվար 24, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news