«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի օջախները մարվել են

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի օջախները մարվել են

ԷկոԼուր

Օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք: Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի ներքին հատվածում` համայնքային աղբավայրի մոտակայքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 1 հա խոտածածք տարածք:

Նույն ժամի սահմաններում հրդեհ է բռնկվել «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնին կից համայնքային տարածքում, որը նույնպես տեղայնացվել և մարվել է: Կրակն անտառի տարածք չի թափանցել:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

18:59 Օգոստոս 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news